«Մանթաշյանց» ակումբի անդամները բիզնես այցով «Tesil» ընկերությունում էին։
Այցի շրջանակում կազմակերպվեց էքսկուրսիա ընկերության տարածքով, ներառյալ արտադրամասի այցելություն, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական լուծումներին և ընկերության զարգացման ռազմավարությանը։

Tesil-ը զարգացող հայկական ընկերություն է՝ հիմնադրված 2020 թվականին։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենամեծ լորաբուծական տնտեսությունը և զբաղվում է էկոլոգիապես մաքուր, դիետիկ սննդամթերքի արտադրությամբ։ Ընկերությունը առանձնանում է իր բարձր որակով, յուրահատուկ արտադրանքով և դիզայնով։