«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները բիզնես այցով «Բայազետ» ընկերությունում էին։ Ակումբականները շրջայց կատարեցին ընկերությունում, ծանոթացան ԲԱՅԱԶԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԻ ամենօրյա եռանդուն աշխատանքին։
• Ազնվություն
• Վստահություն
• Նվիրվածություն
• Պրոֆեսիոնալիզմ
Ահա այն արժեքները, որոնք որդեգրել է «Բայազետ»–ը։
Միահյուսելով ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը, ընկերությունն առաքելություն ունի պահպանելու մսամթերքի արտադրության շարունակական զարգացումը, ինչպես նաև դուրս գալ միջազգային շուկա ապահովելով որակի բարձր նշաձող։
Բայազետն այսօր արդեն կայացած բրենդ է՝ հայտնի մսամթերքի իր լայն տեսականիով և իհարկե հանդիսանում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ։