Լեհաստանում մանթաշյանականները գործարար այց են իրականացրել Էլբլոնգ քաղաքի «Logbar Domy» գործարան։
Այս ընկերությունը, որը հիմնադրվել է հայ գործարարի կողմից, հանդիսանում է Լեհաստանում առաջատար արտադրական հարթակներից մեկը՝ մասնագիտացած ամբողջ տարվա օգտագործման համար նախատեսված էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փայտե տների արտադրության մեջ։
«Logbar Domy»-ն համադրում է բնությանը համահունչ լուծումներ, բարձր հարմարավետություն և ճկուն ճարտարապետական նախագծում՝ համապատասխանեցված տարբեր կլիմայական և գործառնական պահանջների։
Այցի ընթացքում քննարկվեցին արտադրության առանձնահատկությունները, զարգացման հնարավորությունները և հայ-լեհական գործարար կապերի ընդլայնման ուղիները։