Կապան կատարած այցի շրջանակում «Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչներն այցելեցին Կապանում գործող «Marila» ընկերություն, տեղում ծանոթացան ընկերության աշխատանքներին։
Սկզբում միայն մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հասցրեց ճանաչելի դառնալ շուկայում՝ շնորհիվ բարձրորակ արտադրանքի: Այսօր արդեն Ընկերությունը զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ:
Ստեղծման օրվանից ընկերության նպատակն է տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք։