«Էլ Էս Էյ» փաստաբանական ընկերության հիմնադիր Արսեն Սարդարյանի ու ընկերության անդամներն ակումբականներին ներկայացրին «Բիզնես գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող իրավաբանական խնդիրներ» թեմայով ելույթը։
Հանդիպման ընթացքում ակումբի անդամներն իրազեկվեցին գործարարի կողմից կնքվող պայմանագրերի ռիսկերի գնահատման և նվազեցման, հարկային ստուգումների ժամանակ ապօրինությունների դեմ պայքարի մեթոդների, վարչական մարմինների հետ համագործակցության և այլ իրավական հարցերի վերաբերյալ։