Կայացավ իր ձևաչափով տարբերվող «Մանթաշյանց ընկերների օր» ֆորմատով հանդիպումը, որը եզակի հնարավորություն էր «Մանթաշյանց» ակումբականների բիզնեսմեն ընկերների համար՝ ծանոթանալու «Մանթաշյանց»-ի գործունեությանը:
«Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց միության ծրագրերն ու ապագա տեսլականը։
Հոգեբան-պրոֆայլեր, հատուկ ծառայությունների նախկին հոգեբան Գրիգոր Բադալյանի կողմից անցկացվեց «Նեթվորքինգի հոգեբանական կողմեր»-ը թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրազեկվել միջանձնային հարաբերությունների հաստատման ընթացքում նեթվորքինգի կիրառման նրբությունների մասին:
Վստահ ենք՝ այս ձևաչափով հանդիպումը կօգնի, որպեսզի ակումբականները կարողանան համագործակցել ոչ միայն ակումբի ներսում, այլև ակումբից դուրս՝ «ընկեր բիզնեսների» հետ։