Տեղի ունեցավ փորձագիտական խորհրդատվության դեմո հանդիպում՝ բիզնես կլինիկայի շրջանակներում, «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ երկու ընկերությունների ՝ «ՍԻԳՆՈՒՄ» և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ–ի ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում ակումբականների կողմից հնչեցին փորձագիտական խորհրդատվությանը վերաբերող հարցեր՝ ընկերություններում առկա խնդիրների մասով։ Հենց տեղում փորձագետները առաջարկեցին հնարավոր ռազմավարական լուծումներ և մեխանիզմներ։
Խոսնակներ
- Նիկա Մանուկովա, ՍԻԳՆՈՒՄ ընկերությունների խմբի հիմնադիր
- Տիգրան Պողոսյան, Սիգնում խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն, որակավորված ներքին աուդիտոր
- Ծովինար Ադամյան - «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի ղեկավար, «Տոնուս-Լես» ՍՊԸ Որակի ապահովման/որակի հսկման ղեկավար, ք.գ.թ.
- Էլեն Լոփոյան - «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի ղեկավար, Որակի պատասխանատու