Նոր խաղաֆիկացված հանդիպում՝ ընկերություններում առկա խնդիրներին արագ լուծումներ գտնելու համար:
«Ակտուալ» ՍՊԸ-ի և «Մանթաշյանց» գործարարների ակումբի համագործակցությամբ կազմակերպվեց գործնական հանդիպում՝ ընկերության հիմնադիր, HR փորձագետ Լաուրա Վիրաբյանի կողմից՝ բացառապես ակումբի անդամների համար:

Հանդիպման ընթացքում.
Գործարարները բարձրաձայնեցին խնդիրները, միմյանց առաջարկեցին լուծումներ և խթանեցին թիմային մտածողությունը։
Սա եզակի հնարավորություն էր «Մանթաշյանց» ակումբի անդամների համար՝ համատեղ լուծումներ գտնելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար: