Առաջին իրադարձությունը «Մանթաշանց» գործարարների ակումբի անդամների երեխաների համար։
Բորիս Ֆոկինի և իր թիմի նախաձեռնությամբ «Մանթաշյանց» գործարարների ակումբում մեկնարկեցին ձեռնարկատիրական դասընթացներ։ Gen.E ծրագրի հանդիսավոր բացման շրջանակում կազմակերպվեց ձեռնարկատիրական խաղ պրոֆեսիոնալ մանկական խաղավարի կողմից, մինի սեմինար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման մասով, ինչպես նաև հարց ու պատասխան ծրագրի վերաբերյալ։
Երեխաները հենց իրենք իրենց հետ ստորագրեցին ծրագրի մասնակցության պայմանագրերը, որոնք առաջին քայլերն են ապագա գործարարների կրթության և կայացման գործում։
Չորս ամիս տևողությամբ դասերի ավարտին երեխաները պատրաստ կլինեն ներկայացնել սեփական բիզնես պրոկետները։