Cube invest ներդրումային և բրոքերային ընկերության կորպորատիվ տնօրեն՝ Միքայել Մարգարյանը ակումբականներին ներկայացրեց «Ֆինանսական գործիքները որպես բիզնեսի աճի գրավական» թեմայով ելույթը։
Ծավալվեցին քննարկումներ միջազգային արժեթղթերի շուկայի, բաժնետոմսերի և պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպման, արտարժույթի անկանխիկ գործառույթների մասով։
Cube invest –ը նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն է։
2023 թվականին ընկերությունը ճանաչվել է ամենաարագ զարգացող բրոքերային ընկերությունը Հայաստանում՝ «Global Banking & Finance Review» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից։
2024 թվականին Ընկերությունը անդամակցել է Եվրոպայի Ֆինանսական Շուկաների Ասոցիացիային (ԵՖՇԱ)։