Nouri լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի հիմնարկեք

10 Dec 2024

Nouri լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի հիմնարկեք

Լոռվա Դեբեդ գյուղում տեղի ունեցավ Nouri լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին Մանթաշյանց գործարարների ակումբի անդամները, ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն ու Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Nouri լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրը մանթաշյանական գործարարներ Մաթևոս Բարսեղյանի, Արտաշես Թովմասյանի, Արկադի Բասենցյանի, Հայկ Համբարչյանի, Հայկ Ավետիսյանը և Հրայր Շահբազյանի համատեղ նախագիծն է։

Ներկայացվեց Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի բիզնես-նախագիծը, որը հյուրերին ապահովելու է բարձրորակ ծառայություններով, իսկ համայնքին՝ աճի և զարգացման հնարավորություններով։

Հյուրանոցը գտնվում է Երևանի և Թիֆլիսի ուղիղ կենտրոնում, յուրաքանչյուրից 140 կմ հեռավորության վրա, այն կունենա 38 սենյակ, առաջին աշխատանքային փուլում նախատեսվում է ռեստորան, ժամանցի համար տարածքներ, սպա կենտրոն, համաժողովների սրահներ։