Կայացավ գործնական թրեյնինգը՝ «Ինչպե՞ս խուսափել բիզնեսի ավտոմատացման թանկարժեք սխալներից» թեմայով։
Միջոցառման ընթացքում «Լինկ» ընկերության համահիմնադիր , «Մանթաշյանց» Գյումրի մասնաճյուղի ղեկավար Արտակ Գևորգյանը ներկայացրեց իրական բիզնես քեյսեր, տարածված սխալներ ու դրանց հաղթահարման արդյունավետ մեթոդներ։

Թրեյնինգի մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ այն մասին, թե՝
-Ինչպես խուսափել ավտոմատացման խճճված գործընթացներից
-Ինչ կարևորություն ունի ճիշտ տեխնիկական առաջադրանքը
-Որտեղից սկսել ավտոմատացումը և ինչպես կառուցել հաջող ընթացք
Թրեյնինգը ոչ միայն մասնագիտական, այլև փոխգործակցության արժեքավոր հարթակ դարձավ։





