Executive Online Business Campus-ի հիմնադիր, կառավարման համակարգերի կառուցման մասնագետ Հայկ Մարգարյանն ակումբականներին ներկայացրեց «Ինչպե՞ս դուրս գալ օպերացիոն գործունեությունից և սկսել զբաղվել բիզնեսի զարգացմամբ» թեմայով ելույթը։
Թրեյնինգի ընթացքում ինտերակտիվ ձևաչափով՝ գործարարները էքսպրես դիագնոստիկայի միջոցով գնահատեցին բիզնեսում գործառնական կառավարման ֆունկցիայի և կառուցվածքի գնահատման արդյունավետությունը։
Քննարկվեցին նաև օպերացիոն գործունեությունից դուրս գալու պլանավորման մանրամասները։