Բիզնես այց «Իքս Գրուպ»

29 Jul 2024

Բիզնես այց «Իքս Գրուպ»

Մանթաշյանց բիզնես ակումբի անդամները հյուրընկալվել էին «Իքս Գրուպ» ընկերություն, որտեղ ծանոթացան ընկերության աշխատանքներին։ 

Ընկերությունը գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է՝ հյուրանոցային ծառայություններ, թռչնաբուծություն, շինարարություն, արտադրություն, մանրամեծածախ վաճառք, Ֆրանչայզինգ։

«Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:

«Իքս Գրուպ»-ը Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ է։