“Petrosyan Group”-ը հայերի կողմից հիմնադրված բելիգական ընկերություն է, որը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումնեով, այն թերևս այն եզակի ընկերություններից է, որ միավորելով ցամաքային, օդային և ջրային բոլոր հնարավոր ուղղություննեը համարվում է լոգիստիկ ընկերություն։
Ընկերությունը լուծում է բեռնափոխադրմանն առնչվող ցանկացած հարց այդ թվում նաև մաքսային հարցեր՝ իր վրա վերցնելով այս ճանապարհին ի հայտ եկած խնդիրների ամբողջ պատասխանատվությունը։
Global Logistics բելգիական ընկերության հիմնադիրներ Էդգար Պետրոսյանը և Գոռ Պետրոսյանը ակումբականներին ներկայացրին «Կիրառելով լոգիստիկ հնարավորությունները ինչպե՞ս մեկ պատուհանով դուրս գալ միջազգային շուկաներ» թեման։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հնարավոր համագործակցությունների մանրամասները։