«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները հանդիպեցին ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ:
Հանդիպման նպատակը գնումների գործընթացի առավել մանրակրկիտ ներկայացումն էր: Պետական գնումների համակարգն առանցքային դերակատարություն և նշանակություն ունի յուրաքանչյուր պետության և շուկայական տնտեսության զարգացման գործում:
Ուստի ոլորտում իրականացվող փոփոխությունների և բարեփոխումներին առնչվող հարցերը ակումբականները ուղղեցին նախարարության աշխատակիցներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Պետություն-մասնավոր երկխոսության ապահովումը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համար առանձնակի կարևոր է: Նման ֆորմատի հանդիպումները կլինեն շարունակական: