«Մանթաշյանց» գործարարների ակումբում գործարար կանայք հաճախ են հանդիպում միասին ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու և նեթվորք քննարկումներ ունենալու նպատակով, այլև կրթվելու և նոր մտահորիզոններ բացահայտելու համար։
Այս անգամ ձեռնարկատեր, բիզնեսի մարզիչ, մոտիվացիոն խոսնակ Գոհար Դավթյանն ակումբական կանանց ներկայացրեց «Էմոցիոնալ ինտելեկտ» թեման, որի շրջանակում անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերի, ինչպիսիք են հնարավոր Էմոցիաների կառավարման միջոցով սեփական ռեսուրսներն ու սեփական աճի գոտիները բացահայտելու հմտությունները։
Նման ֆորմատի հանդիպումները օգնում են, որպեսզի գործարար կանայք գտնեն ներքին ռեսուրս և հավասարակշռություն՝ առաջ շարժվելու համար։