Բիզնես նախաճաշի ֆորմատով մեր հաջորդ հանդիպումը HR մասնագետ, քոուչ, թրեյներ և խորհրդատու Արփի Կարապետյանի հետ էր։
Արփի Կարապետյանը միջազգային որակավարում ունեցող քոուչ (PCC) և ՄՌ մասնագետ է (SHRM-SCP, SPHRi), թրեյներ, խոսնակ և խորհրդատու: Օգնում է մարդկանց և ընկերություններին զարգացում ապահովելու և դրական փոփոխություններ մտցնելու հարցում: Cascade People & Business և Հայաստանի ՄՌ Ասոցիացիա կազմակերպությունների հիմնադիրն է:
Այս հանդիպման ընթացքում փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս խուսափել սխալներից, ինչպե՞ս ունենալ հզոր թիմ և զարգացնել սեփական ընկերությունը՝ գրանցելով աճի աննախադեպ ցուցանիշներ։