«Մանթաշյանց» բիզնես ակումբը շարունակում է իր միջազգային ընդլայնումը՝ բացելով իր 20-րդ մասնաճյուղը Վարշավայում։ Այս կարևոր քայլով ակումբը ևս մեկ հենակետ է ստեղծում Եվրոպայի տնտեսական քարտեզի կենտրոնում՝ մի քաղաքում, որը վերջին տարիներին դարձել է բիզնեսի և ներդրումների համաեվրոպական կենտրոն։
Այսուհետ 700+ ակումբականներ աշխարհի տարբեր քաղաքներից կկարողանան կապ հաստատել, համագործակցել և զարգացնել նախագծեր նաև Վարշավայի ձևավորված, վստահելի համայնքի շրջանակում։
Սա ոչ միայն մասնաճյուղի բացում է, այլ՝ հայկական գլոբալ բիզնես նեթվորքի հերթական ուժեղացումը։
Միասին՝ կառուցելով նոր կամուրջներ, բացելով նոր շուկաներ և ընդլայնելով հայ գործարարի սահմանները։