Մենք նախաձեռնել էինք հերթական բիզնես այցն այս անգամ Jakob Furniture կահույքի արտադրամաս։
Այցի ընթացքում ակումբականները ծանոթացան կահույքի արտադրությունից մինչև վաճառք իրականացվող աշխատանքներին։
Ընկերությունը նախագծում և արտադրում է խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի և գրասենյակի կահույք։ Հայկական շուկայում «JAKOB FURNITURE» հանդիսանում է լավագույն արտադրողներից մեկը։
Ընկերության հիմնադիր տնօրեն Սասուն Սարգիսյանը Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ է։