Պաշտոնապես բացվեց Mantashyants Cigar Lounge

04 Jul 2025

Պաշտոնապես բացվեց Mantashyants Cigar Lounge

Ֆորումի շրջանակում պաշտոնապես բացվեց Mantashyants Business Lounge-ը՝ որպես բիզնես միջավայրում նոր որակի հանդիպումների և բացառիկ փորձառության տարածք։

Միջոցառման հատուկ հյուրն էր Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած սիգարի արտադրողը, ով ներկայացրեց ձեռքով պատրաստվող սիգարների արտադրական ճանապարհը՝ ծխախոտի մշակման փուլերից մինչև փաթեթավորման արվեստը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփման միջոցով իմանալու սիգարների մշակույթի և բիզնեսի զարգացման նրբերանգները՝ միաժամանակ վայելելով լաունջի յուրահատուկ մթնոլորտը։

Mantashyants Cigar Lounge-ը ոչ միայն նոր հարթակ է բիզնես շփումների, այլև վստահության մթնոլորտում գաղափարներ փոխանակելու մշակույթ՝ բարձր որակի և ոճի համադրությամբ։