Տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի տարեվերջյան սպասված ամփոփիչ հանդիպումը։
Երեկոն մեկնարկեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի ելույթով, ով ամփոփ ներկյացրեց 2024թ․-ին ակումբի ներսում կատարված աշխատանքի արդյունքները։
Ակտիվ գործունեության համար տարբեր անվանակարգերում պարգևատվեցին Մանթաշյանց գործարար համայնքի 15 անդամներ։
Միջոցառմանը ներկա էին նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։
Համերգային ծրագրի բացումն ազդարարվեց Squad dance Studio պարողների կատարմամբ։ «Կառնո Քոչարի»՝ ազգային այս պարը դարձել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի խորհրդանիշը։ Ձեռք ձեռքի տված հաղթահարելով «ես»–ի սահմանը և ընտրելով մեծ «մենք»–ը՝ ակումբականները շուրջպար կազմեցին։
Հատընտիր երգացանկով ելույթ ունեցան «Արցախի ձայներ» բենդը։
Հատուկ հրավերով հանդես եկան Վրաստանից ժամանած հայտնի և սիրված Nikos band –ը։
Դինամիկ տրամադրությունը ամբողջ երեկոյի ընթացքում ապահովվեց DJ Անրի Ռոքը։
Երեկոն վարոց Թբիլիսիի «Մանթաշյանց» մասնաճյուղի ղեկավար Սերգո Սաֆարյանը։