Կայացավ Spirit of Armenia ամենամյա ալկոհոլային խմիչքների փառատոնը, որին մասնակցեցին խմիչքի արտադրության ոլորտում հայտնի տասնյակ ընկերություններ։
Փառատոնը պարզապես գինու, գարեջրի և կոկտեյլների սիրահարների հավաք չէր. այն իսկական ճանապարհորդություն էր ոգելից խմիչքների աշխարհում, որտեղ յուրաքանչյուր հյուր կարողացավ նոր և զարմանալի համեր բացահայտել:
Փառատոնին ներկայացված էին տարբեր գինիներ, գարեջուր, օղի, ջին,ֆիրմային կոկտեյլներ, համեղ և զանազան խոհանոց և շաատ ավելին:
Ակումբի ներկայացուցիչները շրջեցին խմիչքի տաղավարներով, իսկ Prom Expo ընկերության հիմնադիր-տնօրեն, Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ Արման Զաքարյանը ներկայացրեց փառատոնի մանրամասները և ապահովեց օրվա նեթվորքը։