Մանթաշյանց գործարարների ակումբում այս անգամ մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ, հոգեբան, միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի/ICRC/ և DCAF Ժնևի կառավարական անվտանգության կենտրոնի նեղական փորձագետ Անի Ազիզյանն էր։
Հանդիպման ընթացքում Անի Ազիզյանը ներկայացրեց ինքնակառավարման, հոգեբանական պատրաստվածության, ինքդ քեզ և մեծ թիմեր կառավարելու մասին ելույթը։
Թրեյնինգի ընթացքում ակումբականները բացահայտեցին որ ինքնակառավարումը օգնում է ավելի ցածր ծախսերով աշխատանքներ իրականացնել, ավելի լավ կազմակերպել աշխատանքը, կրճատել ծանրաբեռնվածությունը և, որպես արդյունք, նվազեցնել սթրեսը: