Հանդիպում աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

20 May 2024

Հանդիպում աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Ուժեղ կնոջ կերպարը կարող է նպաստել հաջողության ինչպես սպորտում, այնպես էլ բիզնեսում։

Երևանի կինոյի տանը Մանթաշյանց գործարարների ակումբի կանայք հանդիպեցին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ։

Չեմպիոնը ակումբական կանանց ներկայացրեց իր դժվարությունների և հաղթանակների պատմությունը, ակումբականները դիտեցին նաև «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի թրեյլերը և ծանոթացան ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որը չեմպիոնի կյանքի պատմությունն է։

Հանդիպման ընթացքում ակումբական կանայք շրջեցին կինոյի տանը, լսեցին ֆիլմարտադրության մասին պատմություններ ու հնարավորություն ստացան մեկտեղելու՝ մշակույթը, սպորտն ու բիզնեսը։