Մանթաշյանց գործարարների ակումբի անդամները այս անգամ հանդիպում ունեցան «Tax Idea» համահիմնադիր, ՀՀ Հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական Նարեկ Սիմոնյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ հարկային օրենսգիրքի առաջարկած նոր դրույթները, օրենսգրքում նախատեսված և կատարված փոփոխությունները, ինչպես նաև այն, թե որքան կարևոր է օրենքի ամբողջական տիրապետումը՝ գործարար միջավայրում։
Ակումբականները հարց ու պատասխանի ձևաչափով քննարկեցին առաջիկա հարկային փոփոխություները, դրանց ազդեցությունը՝ բիզնեսի վրա։