Հանդիպում ռուսական KRONA ակումբի գործարարների հետ

22 May 2024

Հանդիպում ռուսական KRONA ակումբի գործարարների հետ

Մանթաշյանց գործարարների ակումբի ներկայացուցիչների հետ ծանոթանալու և տարատեսակ համագործակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել ռուսական KRONA ակումբից մոտ 24 գործարարներ։

Հանդիպման ընթացքում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ ներկայացրին իրենց բիզնես առաջարկները, ստեղծեցին նոր համագործակցության ուղիներ, ինչպես նաև քննարկվեց ապագայում բիզնեսի համար ամուր կապեր հաստատելու տեսլականը։