Բրենդինգի կարևորությունը բիզնեսում

30 May 2024

Բրենդինգի կարևորությունը բիզնեսում

 

 

Մանթաշյանց գործարարների ակումբում այս անգամ Digital Factory ընկերության տնօրեն Հովհաննես Ղազարյանն էր, ով ակումբականներին ներկայացրեց «Բրենդինգի կարևորությունը բիզնեսում» թեմայով բանախոսությունը։

 Հանդիպման ընթացքում քննարկվեց թե ինչպես էլ ավելի մեծացնել գործող բիզնեսի վաճառքները, ամրապնդել թիրախային լսարանի վստահությունն ու ընդլայնել այն։

Ակումբականներին ներկայացվեց նաև վերաբրենդավորումը, դրա ռիսկերն ու հնարավորությունները: Ծանոթացան ոլորտի տենդենցներին և այն հնարավոր լուծումներին,որոնք կօգնեն ընկերությանը գրավելու նոր հորիզոններ: