Մենք նախաձեռնել էինք հերթական բիզնես այցն այս անգամ «Սովթ Պապիրուս» ընկերության արտադրամաս։ Այցի ընթացքում ակումբականները ծանոթացան թղթե արտադրանքի արտադրությունից մինչև վաճառք իրականացվող աշխատանքներին։
Soft Papyrus ընկերությունը զբաղվում է թղթե արտադրանքի,մաքրող և ախտահանող միջոցների, խոնավ անձեռոցիկի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունը ավելի քան 8 տարի լինելով առաջատարներից մեկը հայկական շուկայում ունի առաջնային նպատակն է. հեշտացնել հայ սպառողի կենցաղը՝ առաջարկելով բարձրորակ արտադրանք և միաժամանակ մրցակցային գներ:
Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, հանդիսանալով Մանթաշյանց գործարարների միության անդամ ակումբականներին ներկայացրերց արտադրության բոլոր գաղտնիքներն ու գործընթացները։