Պրոֆայլինգը հատուկ գործիքակազմ է, որն ուղղված է մարդկանց վարքի՝ վերլուծությանը ու հոգեբանական նկարագիր կազմելուն։
Բիզնեսի ոլորտում այն օգնում է կանխատեսել, կառավարել և արդյունավետ հավաքագրել բանակցության և նեթվորքինգի արդյունքում ունեցած քեյսերը։
Հոգեբան-պրոֆայլեր, հատուկ ծառայությունների նախկին հոգեբան Գրիգոր Բադալյանն այս հանդիպման ընթացքում «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչներին ներկայացրեց «Պրոֆայլինգ. Ինչպե՞ս կարդալ ու կառավարել մարդկանց» թեմայով ելույթը։