«Մանթաշյանց անտառ»-ն արդեն իրականություն է

06 May 2025

«Մանթաշյանց անտառ»-ն արդեն իրականություն է

Մանթաշյանց գործարարների ակումբը՝ համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ, մեկնարկել է երկարաժամկետ բնապահպանական նախաձեռնություն՝ նոր անտառի հիմնում Գեղարքունյաց լեռներում, Ծաղկունք համայնքի տարածքում։

20 000 ծառ տնկվելու է ՝ ի նպաստ մաքուր օդի, առողջ շրջակա միջավայրի և գիտակցված ապագայի։ Դրամահավաքին մասնակցել են ակումբականներ՝ աշխարհի տարբեր մասնաճյուղերից:

Ակումբականները վստահ են՝ սա մեկնարկն է մի շարունակական գործընթացի, և ծառատունկը դառնալու է ամեն տարվա կայուն ավանդույթ։

Ծառատունկի ժամանակ ակումբականները կիսվեցին իրենց զգացողություններով՝ նշելով, որ սա պարզապես ակցիա չէ, այլ գործի ուժով արված ներդրում՝ ապագայի համար։

Եվ ամենակարևորը՝

Տարածքն արդեն կրում է իր անունը՝ «Մանթաշյանց անտառ», որը դառնալու է բիզնես համայնքի գիտակցված պատասխանատվության խորհրդանիշ։