Mantashyants Global Business Forum 2024-ն ավարտվեց։
Հուլիսի 1-ից 7-ը Հայաստանում տեղի ունեցավ տնտեսական ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Երևանում միավորվեցին 500+ գործարարներ աշխարհի 17 քաղաքներից։
Աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի ամենամյա Global Business Forum-ը 7 օր շարունակ ձևավորեց նոր բիզնես-համայնք, հաստատեց նոր գործարար կապեր, համախմբեց Հայաստանի և աշխարհի հայ գործարար ներուժը։
Այս օրերին իրենց փորձով ու գիտելիքով կիսվեցին համաշխարհային մակարդակի 10 խոսնակներ։
Աշխարհի մի շարք կետերից ժամանած 150+ գործարար հյուրերի հետ միասին կայացան նեթվորք ձևաչափով հանդիպումներ, կնքվեցին մի քանի հարյուր գործարքներ։
Կայացան բիզնես տուրեր Հայաստանի 3 քաղաքներում։
Տեղի ունեցան այցեր զորամասեր, այս ուղղությամբ կատարվեցին լուրջ քայլեր ուղղված էլ ավելի հզոր հայրենիք ունենալուն։
Մենք ապացուցեցինք, որ կարող են միավորել հայ գործարարներ աշխարհի 10 երկրներից, կարող են իրար հետ ընկերանալ, համագործակցել, ուժեղանալ ու զարգանալ միասին:
Այս օրերի ընթացքում հարյուրավոր համագործակցություններն ու գործընկերություններն ապացուցեցին, որ աշխարհի տարբեր ծայրերի ու Հայաստանի հայ գործարարների միջև կապը հնարավոր է, և այն արդեն իրականություն է։
Մանթաշյանց գործարարների ակումբի ապագային տեսլականը հստակ է՝ առաջնորդվելով «ՄԵՆՔ»-ն ուժեղ է «ԵՍ»-ից գաղափարախոսությամբ իրար հետ, իրար օգնելով շարունակել զարգանալ ու մեծանալ էլ ավելի կայացնելով ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԲԻԶՆԵՍ ՑԱՆՑՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ։