«Մանթաշյանց» գործարարների ակումբի 6-ամյակին նվիրված գալլա միջոցառումը վերածվեց անմոռանալի երեկոյի։
Cube Invest ընկերությունը անակնկալ էր պատրաստել ակումբի բոլոր անդամների համար:
Ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը հատուկ մրցանակներ հանձնեց 6 տարիների ընթացքում ակումբի ներսում իրենց նշանակալի ներդրումն ունեցած գործարարներին:
Ելույթ ունեցան Կամի Ֆրենդս բենդն ու երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Ավանդույթի համաձայն մանթաշյանականները միավորվեցին «Կարնո Քոչարի» ազգային պարի շուրջ:

«Մանթաշյանց» գործարարների ակումբի 6-ամյակին նվիրված գալլա միջոցառումը դարձավ անմոռանալի երեկո՝ ընդգծելով անցած տարիների ձեռքբերումներն ու ամրապնդելով սահմանված առաջիկա նպատակները։