Հուլիսի 1-ին մեկնարկեց Mantashyants Global business Forum 2024-ը, որը շարունակվելու է 7 օր :
Ֆորումի առաջին օրը ակումբականները դիմավորեցին աշխարհի 17 քաղաքներից ժամանած ակումբականներին :
Այս պահին Հայաստանում են գործարարներ՝ Լոս Անջելեսից, Շենժենից, Մեծ Բրիտանիայից, , Համբուրգից, Ալմաթիից, Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Վոլգոգրադից, Սոչիից, Կրասնոդարից, Ջավախքից, Թբիլիսիից։
Հայաստնում են նաև չինացի գործարարներ, ովքեր ֆորումի շրջանակում կմեկնարկեն հայ գործարարների հետ համագործակցությունների նոր էտապ :
Ֆորումի առաջին օրը ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց Մանթաշյանց գործարարների ակումբի մինչ այս գրանցած հաջողությունների մանրամասները և ապագայի տեսլականը։
7 օր շարունակ աշխարհի հայ գործարարները՝ Հայաստանում դառնալու են գլոբալ նեթվորքի մի մաս, այսպիսով ապահովելով համահայկական ամենախոշոր բիզնես ցանցի կայացումը։