Ֆորումի երրորդ օրը մեկնարկեց առավոտյան նեթվորքով՝ շփումների, նոր կապերի և բիզնես գաղափարների փոխանակման հարթակով։
Այնուհետև ակումբականները մասնակցեցին բիզնես այցերի՝ սկսելով Royal Armenia-ից, որտեղ ծանոթացան արտադրական պրոցեսին, սուրճի մշակման տեխնոլոգիաներին ու ընկերության զարգացման ռազմավարությանը։

Օրվա երկրորդ կանգառը Beer Academy էր։ Այցելուները ներսից տեսան գարեջրի արտադրության փուլերը, որակի վերահսկման համակարգը և հայկական բրենդի կայացման պատմությունը։

Օրվա ամփոփումն էր նեթվորքային ժամանցային երեկոն՝ գարեջրի համտեսով, DJ-ի երաժշտությամբ և հաճելի մթնոլորտով, որը ևս մեկ անգամ վկայեց՝ բիզնեսն ու կապերը զարգանում են նաև ոչ ֆորմալ միջավայրում։
