Կազմակերպվեց գործարար տուր դեպի Լոռու մարզ:
Տուրը մեկնարկեց համատեղ ճաշով Dream Park-ում՝ անմիջական շփման և գաղափարների փոխանակման հիանալի մթնոլորտում։

Ակումբականները և հյուրերը այցելեցին «Գլորիա» կարի արտադրամաս՝ ծանոթացան ընկերության արտադրական հնարավորություններին:

Այնուհետև տուրը շարունակվեց «Շաքարյան Ռանչո»-ում գյուղատնտեսության և տուրիզմի համադրման հաջող փորձի փոխանակմամբ:

Օրը եզրափակվեց գալա ընթրիքով Mounthree Hotel-ում՝ արդյունավետ նեթվորքինգի միջավայրում:
Հատկանշական է, որ տուրին մասնակցում էին նաև Business Booster միջազգային հարթակի համահիմնադիրներ՝ Ալեքսանդր Վիսոցկին և Վալենտին Վասիլևսկին: