Mantashyants Global Expo 2024

21 Oct 2024

Mantashyants Global Expo 2024

100-ից ավելի բիզնես, 40-ից ավել որորտներից, շուրջ 120 ընկերություններ ավելի քան 10-ը քաղաքներից ներկայացված են Mantashyants Global Expo 2024-ին։

Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկեց Mantashyants Global Expo 2024 –ը, որը կազմակերպվում է առաջին անգամ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Սևակ Միքայելյանը, Big Project ընկերության հիմնադիր Համլետ Խնկոյանը, Mira trans llc-ի հիմնադիր, տնօրեն Աշոտ Միրաքյանը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանի խոսքով այս ցուցահանդեսը կդառնա Հայաստանում տնտեսական ոլորտի կիզակետը։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կարևորեց նաև փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը Mantashyants Global Expo 2024-ին հանդիսանում են որպես պաշտոնական գործընկեր և ներկայացված են սեփական տաղավարներով։