Մանթաշյանց գործարարների ակումբը Լոս Անջելեսում է։
Մոտ մեկ շաբաթ Հայաստանի տարբեր մասնաճյուղերից՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Արցախից ժամանած ակումբականները Լոս Անջելեսի մասնաճյուղի ակումբականների հետ միասին կդառնանան գլոբալ նեթվորքի մասնակից։
Տուրի մեկնարկին ակումբականներն արդեն հասցրել են այցելել «Fumizer» և «Global Expert Shipping» ընկերություններ, ծանոթացել բեռնափոխադրումների ոլորտի առանձնահատկություններին և ոչ միայն։
Լոս Անջելեսում բիզնես տուրերը շարունակվում են, որոնք սկիզբ են դնելու օվկիանոսից այն կողմ նոր, միջազգային մասշտաբի համագործակցությունների հաստատմանը։