Մանթաշյանց գործարարների ակումբում գործում է օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խումբը, որի շրջանակներում ակումբակաները առաջարկում և աշխատում են օրենսդրական փոփոխություների ուղղությամբ՝ ամենամսյա հանդիպումների միջոցով։
Բիզնես ոլորտի խնդիրների քարտեզագրման և դրանց համար լուծումների փաթեթները սկիզբ են դրել պետական աջակցության մի քանի ծրագրերի, որոնց մասին հանրային իրազեկման արշավ է սկսել ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը:
Հերթական հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի կողմից ակումբականներին ներկայացվեց պետության և համապատասխան գերատեսչությունների հետ մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը և աջակցության ծրագրերը, որոնց շուրջ ակումբականներն այսուհետ կշարունակեն իրենց աշխատանքները։
Ծրագրերը ներկայացրեցին Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը։