Շարունակելով ճանաչել գինու մշակույթն այս անգամ միասին ճանապարհորդեցինք դեպի Արենի, ծանոթանալու NOA գինու արտադրությանը։
Մինչ Արենի համայնք հասնելը մանթաշյանականները շրջեցին Հայանիստում գտնվող NOA գինու գործարանով, ծանոթացան գինիների արարման գործընթացին և համտեսեցին Վայոց ձորի ջերմ արևի և խաղողի ներդաշնակ համադրությունից ստեղծված գինիները։
Այնուհետև ակումբականները ուղևորվեցին Արենի համայնք, շրջեցին NOA-ի այգիներով, իսկ Noah of Areni (NOA) ընկերության հիմնադիր Արսեն Մկրտչյանը ակումբականներին ներկայացրեց հայկական ավանդական գինու հաղթարշավը` արարատյան դաշտավայրից մինչև միջազգային շուկաներ։