«Մանթաշյանց» գորրծարարների ակումբի անդամները Անտվերպենի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպեցին Բելգիայի հայ համայնքի գործարարների հետ։
Միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը եկեղեցում հանդես է եկել համայնքին ուղղված խոսքով՝ ներկայացնելով հայ գործարարների հետ համագործակցության հնարավոր տարբերակներն ու ճանապարհային քարտեզը։
Այսուհետ Բելգիայի հայ գործարարները ևս հնարավորություն կունենան մեկ ձեռքի հպումով ամրապնդել իրենց կապերը աշխարհի տարբեր կետերում անդամակցող մանթաշյանականների հետ։