Մանթաշյանց գործարարների ակումբը մեկնարկեց նոր ձևաչափ՝ Mantashaynts Open Events։
«Մեծ թիմ կառավարելու գաղտնիքները» թեմայով առաջին #վորքշոփը՝ այսուհետ հասանելի է բոլորին։
Դասընթացը մեկնարկեց Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը, ով խոսեց բիզնեսում կոմունիկացիայի դերի մասին :
Օրվա խոսնակներն էին՝ «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը։
Այս ձևաչափով հանդիպումների շարքը կլինի շարունակական, հաջորդ միջոցառման մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով մեր էջի զարգացումներին։