Մանթաշյանց բիզնես ակումբը շարունակում է Mantashaynts Open Events ձևաչափով հանդիպումների շարքը։
Այս անգամ ներկաները ունեցան եզակի հնարավորություն ծանոթանալու հայկական խմիչքների արտադրությանն ու դրանց ստեղծման պատմությանը՝ ոլորտի առաջատար ընկերություների ներկայացուցիչների կողմից։
Օրվա խոսնակներն էին Alluria Wines ընկերության հիմահիմնադիր տնօրեն Սամվել Մաչանյանը, Աբրիկոն ընկերության հիմնադիր Կարեն Խաչիկյանը և NOA Wines ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մկրտչյանը։
Mantashaynts Open Events ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա շատ շուտով, մանրամասներին առաջինը տեղեկանալու համար հետևեք մեր ինստագրամյան և ֆեսբուքյան սոցիալական էջերին։