Ռոստովի հայ գործարարները միացան համահայկական ամենամեծ բիզնես ցանցին: Այստեղ Մանթաշյանց գործարարների ակումբը բացեց իր 16-րդ մասնաճյուղը։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին գործարարներ Հայաստանից, Սոչիից, Կրասնոդարից և Վոլգոգրադից։
Ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը մասնաճյուղի պաշտոնական բացման ընթացքում կարևորեց ակումբի դերը Դոնի Ռոստովում։
ՌԴ-ում ունենալով հզոր հայ գործարար ներուժ Մանթաշյանցը գալիս է աշխուժացնելու տեղի հայ համայնքը և ձևավորելու նոր գործարար կապեր աշխարհի 15 քաղաքներում։
Այսպիսով մենք շարունակում ենք մեծանալ և հզորանալ՝ ի շահ մեր ընդհանուր մեծ գործի՝ կայացնել համահայկական խոշորագույն բիզնես ցանցը։