«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները կլոր սեղանի շուրջ հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի հրավերով Հայաստան ժամանած Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ:
Վիետնամ- Հայաստան կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով կարևորեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճն ու համագործակցության ընդլայնման պոտենցիալը:

Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը ողջունել է նախաձեռնությունը և շեշտել հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները ներկայացրել են իրենց ընկերությունները և հայկական բիզնեսի ընդլայնման հնարավորությունները:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության և ԱԺ ներկայացուցիչներ, որտեղ քննարկվել են տնտեսական կապերի ակտիվացման և նոր նախաձեռնությունների հեռանկարները: