Մանթաշյանց գործարարների ակումբի կանայք հյուրընկալվել էին Մարաշլեան ֆոտո ատելիեյում, որտեղ ստուդիայի հիմնադիր Էմմա Մարաշլյանը ակումբական կանանց ներկայացրեց մեր օրերում հայկականը պահպանելու և տարածելու կարևորությունը։
Ակումբական կանանց համար սա յուրօրինակ պատմական ճանապարհորդություն էր, որը մեկտեղվեց բիզնես գաղափարներով և նոր մտքերով, որոնք պետք է նպաստեն Հայաստանում բիզնեսի ու մշակույթի համընթաց զարգացմանը։