Ճանաչողական այց ԱՅԲ դպրոց

18 Mar 2024

Ճանաչողական այց ԱՅԲ դպրոց

Կայացավ ճանաչողական  այց դեպի «Այբ» դպրոց, որը տարբերվեց մեր մնացած այցերից։ 


Նախաձեռնությունն ուներ հստակ առաքելություն, ծանոթանալու դպրոցի կրթական հնարավորություններին և ծառայեցնելու դրանք ի նպաստ մեր երկրի։


«Այբ» դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում են միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր։