Մաստեր կլաս «Խոսքի ուժը» թեմայով «Մանթաշյանց» ակումբի կանանց համար։
Կազմակերպվեց հագեցած և ոգեշնչող հանդիպում Հրաչուհի Ութմազյանի հետ՝ մաստեր կլասի ձևաչափով։

Ինչպե՞ս խոսքը կարող է դառնալ մեր ամենաուժեղ գործիքը բիզնեսում
Ինչպե՞ս զարգացնել հանրային խոսքի հմտությունները
Ինչպե՞ս կարող է գրագետ խոսքը կառուցել վստահություն, ոգեշնչել ու միավորել մարդկանց
Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական և արդյունավետ մթնոլորտում՝ լի արժեքավոր մտքերով, փորձի փոխանակմամբ ու ոգեշնչմամբ։