HR մասնագետ և բիզնես մարզիչ Նինա Գրիգորյանը կին ակումբականների համար ներկայացրեց «Անձնական արդյունավետության վարպետություն» թեմայով ելույթը։
• Ինքնաճանաչում
• Ինչպե՞ս կառավարել ժամանակը
• Թիմային փոխազդեցություն
Հանդիպման ընթացքում ակումբականները հնարավորություն ունեցան լուծել բիզնես քեյսեր և կատարել դերային վարժություններ, որոնք ըստ մարզչի օգնում են տեսական գիտելիքները վերածել գործնական գաղափարների։
Նինա Գրիգորյանը հանդիսանում է Thomas International-ի կողմից հավաստագրված մասնագետ և անձի անհատական պրոֆիլավորման գծով քոուչ: