Այսօր՝ պաշտոնապես բացվեց Հայաստանում ամենախոշոր գործարար հարթակը։
Աշխարհի 20+ երկրից և 30+ քաղաքից ժամանած 700+ ձեռներեցներ, պետական պաշտոնյաներ ու մեդիա գործընկերներ մեկ հարկի տակ միավորեցին ուժերը՝ ստեղծելով համահայկական ուժեղ բիզնես ցանց։

Բացման խոսքերում ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ֆորումի առաքելությունն ու ապագա տեսլականը, պետական կառույցների ներկայացուցիչները ընդգծեցին բիզնեսի և կառավարության համագործակցության կարևորությունը, իսկ տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարները կիսվեցին իրենց փորձով ու նոր նախաձեռնություններով։

Օրվա կենտրոնական մասում կայացավ պանելային քննարկումը «Ինչպես կառուցել գլոբալ բիզնես» թեմայով, որտեղ փորձ ու խորհուրդներ փոխանակեցին
Տիգրան Օխանյան – «Էկովիլ» ընկերության համահիմնադիր
Սամվել Մարտիրոսյան – «Onex» ընկերության համահիմնադիր և տնօրեն
Արման Հարությունյան – «VAK Group»-ի համահիմնադիր
Դավիթ Բաղդասարյան – «Krisp» ընկերության համահիմնադիր
Աշոտ Հովհաննիսյան – «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն:

Պանելային քննարկումը վարեց Վահան Քերոբյանը՝ Մանթաշյանց 100-ի ղեկավար, ՀՀ նախկին էկոնոմիկայի նախարար և գործարար։
Երեկոն շարունակվեց նեթվորքինգով՝ ջութակահար Թամար Արաքսի կենդանի երաժշտության ներքո։
Առաջիկա օրերին սպասվում են կրթական վարպետաց դասեր, բիզնես տուրեր և գալա-երեկոներ։